Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լարսում բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան

Լարսում բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան
29.03.2020 | 13:44

Վերջին օրերին որոշակի խնդիրներ կան. Լարսում երկար ժամանակ ձյուն էր, ճանապարհը բացվելուց հետո բեռնատարների շատ մեծ կուտակումներ կան, սակայն ակտիվ աշխատում ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որ բեռնատարների երթևեկությունը կանոնակարգենք՝ բերելով բնականոն վիճակի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր՝ այդ թեմայով խոսակցությունները բավականին արդյունավետ են, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և ՌԴ-ի, և Վրաստանի մեր գործընկերներին կառուցողական երկխոսության համար: Համոզված եմ, որ առաջիկա օրերի ինտենսիվ աշխատանքի արդյունքում մենք խնդիրը կկարողանանք հարթել: Համենայնդեպս վերջին օրերին իրավիճակը մի փոքր բարելավվել է: Հույս ունեմ, որ շատ արագ կկարողանանք կարգավորել այդ հարցը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ