Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Սննդի ներկրումը Հայաստան իրականացվում է բնականոն ռեժիմով

Նիկոլ Փաշինյան. Սննդի ներկրումը Հայաստան իրականացվում է բնականոն ռեժիմով
29.03.2020 | 13:48

Հայաստան սննդի ներկրումն իրականացվում է բնականոն ռեժիմով, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն ամենօրյա ռեժիմով համապատասխան հաշվետվություն է ստանում: «Մեր մթերային խանութներում խնդիր չունենք, ամեն ինչ բնականոն է, միակ մեր խնդիրը կորոնավիրուսն է, որը միասնական ջանքերով պետք է հաղթահարենք», - ասաց նա:


Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը հինգ միջոցառման մասին որոշում է կայացրել: «Այդ հինգ միջոցառումները չորեքշաբթի առավոտվանից կսկսեն գործնականում գործել, կհասնեն մարդկանց: Պատրաստվում է միջոցառումների նոր խումբ, որը կընդունվի կառավարության առաջիկա նիստում», - ասաց Նիկոլ Փաշինյանը

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ