Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սաուդյան Արաբիան վճռական է Ռուսաստանի հետ նավթային պատերազմում

Սաուդյան Արաբիան վճռական է Ռուսաստանի հետ նավթային պատերազմում
29.03.2020 | 13:49

Սաուդյան Արաբիայի էներգիայի նախարարությունը հայտարարել է, որ մտադիր չէ բանակցել Ռուսաստանի հետ նավթի արդյունահանման ծավալների և գնային քաղաքականության վերաբերյալ: Bloomberg-ը գրում է, որ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան վճռական է Ռուսաստանի հետ գնային պատերազմի հարցում իր դիրքորոշման մեջ: Սաուդական կողմի այս մեկնաբանությունը հետևել է ՌԴ էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինի հայտարարությանը, որ «միայն ՕՊԵԿ + ձևաչափի մասնակիցները չեն կարող կարգավորել շուկան, շատ այլ երկրներ պետք է մասնակցեն հավասարակշռության վերականգնմանը»: «Որևէ բանակցություն տեղի չի ունեցել Սաուդիան Արաբիայի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարների միջև ՕՊԵԿ+ ձևաչափն ընդլայնելու վերաբերյալ կամ որևէ քննարկում նավթի շուկայում հավասարակշռության շուրջ համատեղ համաձայնության մասին»- ասվում է սաուդական նախարարության հայտարարության մեջ: Գործակալությունը հիշեցնում է, որ ուրբաթ օրվա տվյալներով՝ Brent ապրանքանիշի նավթի գինը նվազել էր 25 դոլարից և կորոնավիրուսի համավարակի պատճառով կարող է վերանալ նավթի համաշխարհային պահանջարկի մեկ հինգերերոդ մասը:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ