Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լիմա են վերադառնում թռչուններն ու ծովային կենդանիները

Լիմա են վերադառնում թռչուններն ու ծովային կենդանիները
29.03.2020 | 13:51

Կորոնավիրուսի հետևանքով կարանտինի մեջ գտնվող մարդկանց բացակայության պայմաններում Պերուի մայրաքաղաք Լիմայի ափ են վերադառնում բազմաթիվ թռչուններ ու ծովային կենդանիներ, հայտնել է երկրի շրջակա միջավայրի նախարարությունը:

«Մենք նկատել ենք, թե ինչպես են հազարավոր ճայեր և խոլահավեր (ծովափերին ապրող մաշկոտն թռչուն) օկուպացրել մեր լճերը, հայտնվել են նաև դելֆիններ և ծովային առյուծներ, որոնց նախկինում չէինք տեսել։ Դա լավ նորություն է»,- նշվում է հայտարարության մեջ: Լիման գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին, ունի 10 միլիոն բնակչություն: Պերուում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16-ին և երկարաձգվել մինչև ապրիլի 12-ը, արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 635 դեպք, մահացել է 11 մարդ։

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ