Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սինգապուրում կորոնավիրուսը 5-10 րոպեում ախտորոշ թեստեր են ստեղծում

Սինգապուրում կորոնավիրուսը 5-10 րոպեում ախտորոշ թեստեր են ստեղծում
29.03.2020 | 22:55

Սինգապուրի գիտության, տեխնոլոգիայի և հետազոտությունների գործակալության աշխատակիցներն այնպիսի թեստ են մշակել, որ հնարավորություն է տալիս 5-10 րոպեի ընթացքում որոշել՝ մարդ վարակվա՞ծ է կորոնավիրուսով, թե՞ ոչ:


Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով լաբորատորիայի տնօրեն Ջեկ Իննի տված հարցազրույցին, գրում են, որ Սիգապուրի պետական հիվանդանոցներից մեկում ավարտվել են թեստերի կլինիկական փորձարկումները: Մասնագետներն ասում են, որ դրանք բարձր ճշգրտություն են ապահովում:

«Զանգվածային օգտագործման մասին թույլտվությունը ստանալուց հետո միայն հնարավոր կլինի այն պոլիկլինիկաներին, հիվանդանոցներին ու բուժհաստատություններին տրամադրել»,- գրում են լրատվականները:
Նշենք, որ կորոնավիրուսի թեստ անցկացնելու համար այժմ 3-5 ժամ է անհրաժեշտ: Հիմնական ժամանակը ծախսվում է ջերմաստիճանի փոփոխության վրա, իսկ նոր թեստերը ԴՆԹ-ից հատվածներ պատճանելու հանարվորություն են տալիս առանց ջերմաստիճանի փոփոխության:
Հավելենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 550 հազարի է հասել, մահացել է մոտ 26 հազար մարդ:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ