Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուկերբերգը ևս միանում են կորոնավիրուսի դեմ պայքարին

Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուկերբերգը ևս միանում են կորոնավիրուսի դեմ պայքարին
29.03.2020 | 22:57

Նոր կորոնավիրուսի՝ Covid-19-ի կանխարգելման բուժման համար իրենց ջանքերն ու միջոցներն են մեկտեղել նաև Բիլ Գեյթսն ու Մարկ Ցուկերբերգը: Այս մասին գրում է Business Insider-ը։


«Մարկ Ցուկերբերգը և նրա կինը ՝ Պրիսցիլա Չանը, 25 մլն դոլար են նվիրաբերել վիրուսի բուժան թերապևտիկ միոցների մշակման համար: Գումարը նրանք նվիրաբերել են Բիլ Գեյթսի հիմնադրած «COVID-19 Therapeutics Accelerator» հիմնադրամին, որը զբաղվում է հնարավոր հակավիրուսային դեղամիջոցների արտադրությամբ ու փնտրտուքով, որ մարդկանց կարող են պաշտպանել կորոնավիրուսից»,- գրում է աղբյուրը:
Նշենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 550 հազարի է հասել, մահացել է մոտ 26 հազար մարդ:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ