Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ուկրաինայի վարչապետն առաջարկում է 50 տոկոսով կրճատել չինովնիկների աշխատավարձը

Ուկրաինայի վարչապետն առաջարկում է 50 տոկոսով կրճատել չինովնիկների աշխատավարձը
29.03.2020 | 23:07

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական միջոցներ խնայելու համար առաջարկել է մինչև տարեվերջ 50 տոկոսով կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը: «Չինովնիկները պետք է գիտակցեն, որ եկել է գոտիները ձգելու ժամանակը, կառավարությունն առաջարկում է ծրագիր, ըստ որի նվազագույն աշխատավարձի տասնապատիկը վաստակողը կեսը ստանա»,- ասել է Շմիգալը:


Ուկրաինայում 10 նվազագույն աշխատավարձը 47 000 գրիվնա է՝ 1900 դոլար: Վարչապետն առաջարկում է բացառություն անել միայն կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված մասնագետների, պաշտպանության և ազգային անվտանգության աշխատողների համար:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ