Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

2020-ի Օլիմպիադան տեղի կունենա 2021-ին գրեթե նույն օրերին

2020-ի Օլիմպիադան տեղի կունենա 2021-ին գրեթե նույն օրերին
29.03.2020 | 23:08

Ճապոնական մամուլի փոխանցմամբ, Միջազգային օլիմպիական կոմիտեն և Ճապոնիայի կառավարությունը ծրագրում են այս ամռանը Տոկիոյում նախատեսված և կորոնավիրուսի պատճառով հետաձգված Օլիմպիադան անցկացնել 2021-ին գրեթե նույն ժամանակաշրջանում: Ամառային օլիմպիադայի բացումը, հավանաբար, տեղի կունենա 2021-ի օգոստոսի 23-ին, փակումը՝ օգոստոսի 8-ին: Այս տարվա օլիմպիադայի հետաձգումն առաջինն էր օլիմպիական շարժման 124 տարվա պատմության ընթացքում, թեպետ եղել են նաև օլիմպիադաների չեղարկման որոշումներ.1940-ին պատերազմի պատճառով չեղյալ է հայտարարվել Տոկիոյում նախատեսված օլիմպիադան:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ