Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել Պատրիկ Դևեջյանի որդուն

Նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել Պատրիկ Դևեջյանի որդուն
29.03.2020 | 23:22

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի որդու՝ Թոմաս Դևեջյանի հետ։ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել Թոմասին և ի դեմս նրա՝ Դևեջյանների ընտանիքին, բարձր գնահատելով Պատրիկ Դևեջյանի մեծ ավանդը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման, մեր ժողովրդի շահերի պաշտպանության գործում։ «Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին»,-ասել է նախագահը, նշելով, որ Պատրիկ Դևեջյանի անունը հիշվելու է խորին հարգանքով։

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ