Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կանադայի վարչապետի տիկինը բուժվել է COVID-19-ից

Կանադայի վարչապետի տիկինը բուժվել է COVID-19-ից
29.03.2020 | 23:24

Կանադայի վարչապետի տիկինը` Սոֆի Գրեգուար Թրյուդոն, հաղորդել է, որ բուժվել է կորոնավիրուսից: Երկու շաբաթ առաջ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տիկին Սոֆին հանձնել է կորոնավիրուսի դրական փորձանմուշ: Վարչապետը ինքնամեկուսացման ռեժիմի անցնելու և տանից աշխատելու որոշում է կայացրել, չնայած հիվանդության ախտանշաններ չեն եղել: «Ես ցանկացա ձեզ հետ կիսվել նորությամբ. ես ինձ ավելի լավ եմ զգում և ստացել եմ դրական արդյունք իմ բժշկի բուժզննումից և Օտտավայի առողջապահության դեպարտամենտի կողմից»,- գրել է Սոֆի Թրյուդոն Facebook-ում: Նա երախտագիտություն է հայտնել բոլորին արագ ապաքինվելու մաղթանքների համար և սատարել է նրանց, ովքեր հիմա բուժվում են կորոնավիրուսից:

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ