Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՀՀ-ի համար նախատեսված ամերիկյան օգնությունն արդեն փոխանցվել է միջազգային գործընկերներին

ՀՀ-ի համար նախատեսված ամերիկյան օգնությունն արդեն փոխանցվել է միջազգային գործընկերներին
30.03.2020 | 14:16

Կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի համար ամերիկյան օգնությունը, որ ցուցաբերվելու է միջազգային կազմակերպությունների միջոցով, արդեն փոխանցվել է՝ հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: Համավարակի դեմ պայքարի համար 64 երկրների շարքում 1 միլիոն 100 հազար դոլարի աջակցություն կստանա նաև Հայաստանը՝ լաբորատոր կարողությունների ամրապնդման, հիվանդության բացահայտման և վերահսկման համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքի փոխանցմամբ՝ ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը 274 միլիոն կկազմի։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է՝ աջակցությունը կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կարմիր խաչի ու կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով։

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ