Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արման Աբովյան. Տեսականորեն այս օրինագիծը արդեն իսկ ուշացած է

Արման Աբովյան. Տեսականորեն այս օրինագիծը արդեն իսկ ուշացած է
30.03.2020 | 14:38

Նախագիծն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան լուծումներ տալիս, ԱԺ արտահերթ նիստում ասաց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդարադառնալով արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների հեռախոսազանգերի հավաքագրման առաջարկին։

«Տեսականորեն այս օրինագիծն, ըստ իս, արդեն իսկ ուշացած է։ Եթե այս մեխանիզմով փորձում էինք շրջանակը հասկանալ, դա պետք էր իսկզբանե անել, երբ տարածումը Հայաստանում այսքան չէր։ Նպատակը պարզ է, բայց նպատակի իրագործման մեխանիզմները ըստ Ձեր ներկայացրած փաստարկների՝ նվազագույնն անհասկանալի են։ Պարզ չէ, թե ինչ էֆեկտ են տալու, ինչպես են կիրառվելու, հետգայում այդ բազան ինչպես է պահվելու կամ ոչնչացվելու», - ասաց Արման Աբովյանը:

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ