Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Դավիթ Տոնոյան. Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության

Դավիթ Տոնոյան. Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության
30.03.2020 | 14:39

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 14 պացիենտ և մեկ պացիենտ, ում վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն կարող է դառնալ ծանր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցեց մահացած երկու անձանց հարազատներին։

«Ուզում եմ ասել, որ երկուսն էլ ունեցել են շատ ծանր խրոնիկական հիվանդություններ, այս կարգի քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ ուշաադրություն է պետք», - ասաց վարչապետը։
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն էլ զեկուցեց, որ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։
Հինգ զինծառայող արդեն վարակվել է կորոնավիրուսով, հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկն ունի թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ