Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ուիմբլդոնը նույնպես կհետաձգվի

Ուիմբլդոնը նույնպես կհետաձգվի
30.03.2020 | 14:46

Գերմանիայի թենիսի փոխնախագահ Դիրկ Հորդոֆը նշել է, որ մոտ օրերս Մեծ Սաղավարտի Ուիմբլդոնի մրցաշարը նույնպես կհետաձգվի։ «Ուիմբլդոնը հայտնել է, որ չորեքշաբթի օրը տնօրենների խորհրդի ժամանակ մրցաշարը հետաձգելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Կասկած չկա, որ մրցաշարը հետաձգվելու է։ Տվյալ պարագայում սա անհրաժեշտություն է։ Կտրականապես անհնար է պատկերացնել, որ թենիսիստներն ու հազարավոր երկրպագուներ երկրից երկիր ազատ տեղաշարժվելու հնարավորություն կունենան», – Sky Germany-ի հետ զրույցում ասել է Հորդոֆը։ Ուիմբլդոնի պետք է մեկնարկեր հունիսի 29–ին։
Ավելի վաղ հետաձգվել է նաև Մեծ Սաղավարտի մեկ այլ առաջնություն` Ռոլան Գարոսը (Ֆրանսիայի բաց առաջնություն)։

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ