Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սինգապուրը Չինաստանին ու ԱՄՆ-ին կոչ է անում համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում

Սինգապուրը Չինաստանին ու ԱՄՆ-ին կոչ է անում համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում
30.03.2020 | 14:48

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Չինաստանին ու ԱՄՆ-ին կոչ է անում զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից ու մյուս երկրների հետ համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Նույնիսկ ամենաբարենպաստ միջազգային մթնոլորտում դժվար է լուծել ներկա խնդիրը: Եթե Չինաստանն ու ԱՄՆ-ն շարունակեն փոխադարձ մեղադրանքները COVID-19-ի ի հայտ գալու և տարածման հետ կապված, այս ամենը դժվար թե օգնի առաջիկայում խնդրի հաղթահարմանը»,-ասել է նա CNN-ին հարցազրույցում: Նա ընդգծել է, որ բոլոր երկրներին անհրաժեշտ է համատեղել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում, իսկ Վաշինգտոնն ու Պեկինը պետք է միանան դրան:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ