Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վրաստանում համազգային կարանտին է հայտարարվում

Վրաստանում համազգային կարանտին է հայտարարվում
30.03.2020 | 22:36

Վրաստանում վաղվանից համազգային կարանտին է սահմանվում՝ հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, երբ հաստատվել է կորոնավիրուսի 100-րդ դեպքը: «Վարակակիրների թվի աճի դինամիկան մտահոգիչ է: Կա երեք դեպք, երբ իշխանություններին չի հաջողվել պարզել վարակի աղբյուրը: Դրա հետ մեկտեղ բուժաշխատողի` կորոնավիրուսով վարակվելու դեպք է արձանագրվել»,- հայտարարել է Գախարիան` պնդելով, որ Վրաստանի բնակչության մի մասը չի ըմբռնում խնդրի լրջությունը: Վաղվանից Վրաստանի ողջ տարածքում կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը, կփակվի Թբիլիսիի մետրոն, երկրի տարածքում պարետային ժամ կհայտարարվի:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ