Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թուրքիան դատապարտում է Լեռնային Ղարաբաղում ընտրությունները

Թուրքիան դատապարտում է Լեռնային Ղարաբաղում ընտրությունները
30.03.2020 | 22:38

Անկարայի համոզմամբ վաղը Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները «միջազգային իրավունքի նորմերի աղաղակող ոտնահարում են»: «Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը վկայում է Հայաստանի` ներկայիս անօրինական կացությունը միակողմանիորեն լեգիտիմացնելու փորձերի մասին», - նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որի տեքստը մեջբերում է Hurriyet Daily News անգլալեզու պարբերականը: «Թուրքիան չի ճանաչում այս անօրինական ընտրությունները, որոնց անցկացումը մեկ անգամ ևս կոտնահարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ