Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԿԳՄՍ նախարարը հորդորել է ռեկտորներին մինչև ապրիլի 14-ը ուսման վարձերը չվճարածներին դուրս չթողնել

ԿԳՄՍ նախարարը հորդորել է ռեկտորներին մինչև ապրիլի 14-ը ուսման վարձերը չվճարածներին դուրս չթողնել
30.03.2020 | 22:38

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հաղորդագրություններ է ստացել ուսման վարձերի վերաբերյալ: Ըստ նախարարի` տարբեր բուհեր տարբեր ժամանակահատվածներ են սահմանում վճարումներն անելու համար: Նախարարը ռեկտորներին գրություն է ուղարկել` առաջարկելով մինչև ապրիլի 14-ը ուսման վարձերը չվճարող ուսանողներին դուրս չթողնել:


Ռեկտորներին ուղարկված գրության մեջ ասվում է. «Հիմք ընդունելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը` առաջարկում եմ արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձավճարների չվճարման հետ կապված ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց, արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց: Միաժամանակ այն ուսանողները, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, նրանց տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը»: Արայիկ Հարությունյանը հորդորեց նաև այն ուսանողներին, որոնք այս պահին վճարունակ են, կատարեն վճարումները:

Դիտվել է՝ 478

Մեկնաբանություններ