Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թոմ Հենքսը կորոնավիրուսից ապաքինվել է

Թոմ Հենքսը կորոնավիրուսից ապաքինվել է
30.03.2020 | 22:43

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը կորոնավիրուսից ապաքինվելուց և Ավստրալիայից տուն վերադառնալուց հետո Twitter-ում երկրպագուներին պատմել է իր ինքնազգացողության մասին։ Երկու շաբաթ դերասանն ու կինը՝ Ռիտա Ուիլսոնը, Ավստրալիայում կարանտինում են գտնվել, ապաքինվելուց հետո Լոս Անջելես են վերադարձել։ «Ողջույն բոլորին։ Մենք տանն ենք, և այժմ, ինչպես բոլոր ամերիկացիները, մենք նույնպես տնից դուրս չենք գա»,- գրել է դերասանը։


«Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որ Ավստրալիայում հոգ էին տանում մեր մասին։ Նրանց օգնության շնորհիվ մենք վերադարձանք ԱՄՆ։ Եվ շնորհակալություն բոլորին բարեմաղթանքների համար: Դա մեծ նշանակություն ունի իմ ու Ռիտայի համար», - հավելել է նա։

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ