Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են

Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են
31.03.2020 | 15:23

Այսօր Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են:
Համապետական ընտրությունների քվեարկությունը մեկնարկեց ժամը 8-ին:


Նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 14 թեկնածու, Ազգային ժողովի 33 մանդատների համար մրցում են 12 քաղաքական ուժեր: Ըստ Արցախի ոստիկանության՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 663, 776-ը կքվեարկեն Երևանում ձևավորված ընտրական տեղամասում, կազմավորվել է 282 ընտրատեղամաս՝ ներառյալ մեկը Երևանում:


Կորոնավիրուսի տարածման սպառնալիքը նկատի ունենալով՝ իշխանությունները ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ՝ հատուկ հեղուկով ախտահանում էին ընտրատեղամասերը, ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը երեկ հայտնեց, որ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքացիներին, դիտորդներին, լրագրողներին և ընտրատեղամասերում ներկա գտնվող այլ անձանց կբաժանվեն անհատական բժշկական պաշտպանիչ միջոցներ: Արզումանյանի խոսքով, կորոնավիրուսով պայմանավորված՝ առաջին անգամ է, որ Արցախում ընտրություններին ներկա չեն լինի օտարերկրյա դիտորդներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հրավեր էին ստացել 38 երկրներից 140 դիտորդներ և 40 լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դիտորդական առաքելության համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է տեղի և հայաստանյան 963 դիտորդ, լրատվամիջոցների 231 ներկայացուցիչ: Ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում 7 հաղորդում է ստացվել, 2-ով հանցակազմի բացակայության կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժվել է, 2-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 3-ով իրականացվում են ստուգումներ:
Երեկվա դրությամբ, Արցախում կորոնավիրուսի վարակի դեպք չկա գրանցված՝ ավելի վաղ մեկուսացված 3 անձանց վիրուսը չի հաստատվել:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ