Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մահացածների ընդհանուր թիվն աշխարհում մոտենում է 38 000-ին, բուժվել է 165 հազար մարդ: Մահացության ամենամեծ ցուցանիշն Իտալիայում է՝ 12 հազար, և Իսպանիայում՝ 8 000: Ֆրանսիայում կտրուկ աճել է մահվան դեպքերի թիվը՝ գերազանցելով 3 000-ը, վերջին մեկ օրում 475 մարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
Աշխարհի բնակչության գրեթե կեսը գտնվում է տարբեր տեսակի կարանտինի պայմաններում: Ռուսաստանում, ըստ պաշտոնական տվյալների, հայտնաբերվել է վարակի 1800 դեպք, 17 մարդ մահացել է: Վրաստանում արտակարգ դրություն է և պարետային ժամ: