Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը կհամալրվի 100 շնչառական ապարատներով, 60 000 թեստերով, այլ պարագաներով

Առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը կհամալրվի 100 շնչառական ապարատներով, 60 000 թեստերով, այլ պարագաներով
31.03.2020 | 15:30

Կորոնավիրուսով վարակվածության դեպքերին և վարակված անձանց առողջական վիճակին է անդրադարձել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ:


Զեկուցվել է, որ առաջիկա օրերին առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով՝ 100 շնչառական ապարատներով, 60 000 թեստերով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով և այլն:
Նիստում քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերին, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներին վերաբերող հարցեր:
Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է ներկայացնել որոշման նախագիծ՝ հաշվի առնելով քննարկման ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ