Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եվրամիությունը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունների «սահմանադրական և իրավական շրջանակը»

Եվրամիությունը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունների «սահմանադրական և իրավական շրջանակը»
31.03.2020 | 15:31

Եվրամիությունը հայտարարություն է տարածել այսօր Լեռնային Ղարաբաղում անցկացվող խորհրդարանական ու նախագահական ընտրությունների կապակցությամբ` վերահաստատելով նախորդ տարիներին հնչեցրած դիրքորոշումը:

«Եվրամիությունը չի ճանաչում այդ ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակը, - հայտարարել է կառույցի խոսնակը:- Այս քվեարկությունը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի արդյունքների վրա»:


«Եվրամիությունը հետևողականորեն սատարում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի և դրա համանախագահների ջանքերը՝ առաջ շարժվելու ստատուս քվոյից և անցնելու բովանդակալից բանակցությունների` համապարփակ ու տևական խաղաղության հասնելու համար: Եվրամիությունը պատրաստ է հետագայում էլ աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին», - ասված է Բրյուսելում տարածված հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ