Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է՝ ինչի մասին չէ նախագիծը

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է՝ ինչի մասին չէ նախագիծը
31.03.2020 | 15:41

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Աժ-ում անդրադարձել է երեկ առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ թյուրընկալումներին։

Նախարարը, հետևելով նախօրեին սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից այս Նախագծին վերաբերող քննադատություններին ու մտահոգություններին, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիներն ամենայն լրջությամբ են վերաբերվում իրենց իրավունքներին ու ազատություններին, և ուրախալի փաստ համարել, որ քաղաքացիները պատրաստ չեն զիջել որևէ իրավունք և ազատություն, եթե բոլոր դեպքերում պատշաճ բացատրություններ չեն ներկայացվում, թե ինչո՞ւ է անհրաժեշտ թեկուզ համաճարակի հիմքով, թեկուզ արտակարգ դրության ընթացքում այդ իրավունքներն ու ազատությունները սահմանափակել։ Նա ներկայացրել է, թե ինչի՞ մասին չէ նախագիծը՝ ընդգծելով, որ այդ սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը։
• Արտակարգ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու։
• Քաղաքացիների մասին որևէ նոր տվյալ չի հավաքվելու և չի մշակվելու։ Օպերատորների տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում՝ համաճարակի դեմ պայքարելու համար։
• Մեկտեղված բոլոր տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո։
• Այս ամենը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բացահայտում․ կարևոր է բացառապես զանգի կատարման փաստն ու տեղանքը ֆիքսելը։
• Թեև մեկտեղվելու է օպերատորների տեղեկատվությունը, այդուհանդերձ, տվյալների մշակումը կարող է իրականացվել այն նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար։ Այսինքն, եթե անձը ռիսկի գոտում չէ, չեն կարող մշակված տվյալների հիման վրա վերլուծություն իրականացնել․ դա կհանգեցնի քրեական պատասխանատվության։


Ռուստամ Բադասյանը նաև բացատրել է, թե ինչո՞ւ է անհրաժեշտ զանգի փաստը և ինչո՞ւ է այս համակարգն արդյունավետ․ «Ենթադրենք վարակակիրը ինտենսիվ շփման մեջ է գտնվել 10 անձի հետ։ Տեղակայման փաստն ուսումնասիրելիս՝ պարզվում է, որ այդ անձերից հինգը նույն վայրում են գտնվել։ Եթե նույն վայրում են գտնվել ու վերջին, օրինակ, 10 օրում նաև զանգեր են կատարել միմյանց, սա ենթադրում է, որ մեծ է հավանականությունը, որ այդ անձինք շփվել են ու վարակվել են։ Այս պարագայում լրացուցիչ գործողություններ կկատարվեն Կառավարության որոշմամբ սահմանված կարգով՝ անհրաժեշտության դեպքում այդ անձանց մեկուսացնելու համար։ Իսկ մյուս հինգ անձինք, ում հետ վարակակիրը խոսել է և նույն տեղանքում չի գտնվել, այլևս «հետաքրքրություն» չեն ներկայացնի»։
Ամփոփելով խոսքը՝ նախարարը շեշտել է, որ նժարի մի կողմում վրա դրված արժեքներ են՝ կյանքն ու առողջությունը, մյուսին՝ անձանց իրավունքների և ազատությունների համաչափ սահմանափակումը։ «Եթե ես որևէ պահի կասկածեի, որ այս միջոցով հնարավոր չի լինելու փրկել մարդկանց կյանքեր, նախագիծը Կառավարությունը հետ կկանչեր»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը:

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ