Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սնոուդենը նախազգուշացրել է՝ COVID-19-ի պատճառով կառավարությունների սահմանած հսկողությունը կարող է հանգեցնել քաղաքացիական անազատությունների երկարաժամկետ հետևանքների

Սնոուդենը նախազգուշացրել է՝ COVID-19-ի պատճառով կառավարությունների սահմանած հսկողությունը կարող է հանգեցնել քաղաքացիական անազատությունների երկարաժամկետ հետևանքների
31.03.2020 | 16:03

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում կառավարությունների սահմանած հսկողությունը կարող է հանգեցնել քաղաքացիական անազատությունների երկարաժամկետ հետևանքների, գրում է Business Insider-ը։ Կոպենհագենի վավերագրական ֆիլմերի փառատոնի համար տեսակոնֆերանսի ժամանակ Սնոուդենը հայտարարել է, որ տեսականորեն նոր լիազորությունները, որոնք պետությունները սահմանել են կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարելու համար, կարող են ուժի մեջ մնալ համավարակի հանդարտվելուց և կորոնավիրուսի հաղթահարումից հետո։ Վիրուսի տարածման նկատմամբ վախը նշանակում է, որ զարկերակի կամ սրտի աշխատանքին հետևող ֆիթնես թրեքերները կարող են կառավարությունների ցուցումով հասանելիություն տրամադրել այդ տվյալներին, ասում է Սնոուդենը: «Հինգ տարի անց կորոնավիրուսն այլևս անցյալում կլինի, իսկ այդ տվյալները դեռ հասանելի կլինեն նրանց,-ասել է նա:- Նրանք արդեն գիտեն՝ ինչ եք փնտրում համացանցում, այժմ արդեն գիտեն՝ որքան է ձեր սրտի զարկերի հաճախականությունը։ Իսկ ի՞նչ կլինի, եթե նրանք արդեն ունեցած բոլոր տվյալները համադրեն և դեռ մի բան էլ արհեստական բանականություն կիրառեն»:


Եվրոպական շատ երկրներ, ներառյալ՝ Իտալիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, գործարքներ են կնքել հեռահաղորդակցային ընկերությունների հետ, որպեսզի օգտագործեն անանուն ամփոփ տվյալներ մարդկանց տեղաշարժի վերաբերյալ՝ քարտեզներ ստեղծելու համար: Իսրայելն իր լրտեսական ծառայություններին արտակարգ լիազորություններ է տրամադրել քաղաքացիների հեռախոսներ մուտք գործելու և դրանց հասանելիություն ունենալու համար: Հարավային Կորեան հաղորդագրություններ է ուղարկում մարդկանց՝ զգուշացնելու, թե երբ կարող են շփված լինել կորոնավիրուսի վարակակրի հետ, ներառյալ՝ վերջինիս անձնական տվյալները՝ տարիքը և սեռը։ Սինգապուրը սմարթֆոնների հավելվածն օգտագործում է մարդկանց տեղաշարժին, ըստ այդմ՝ կորոնավիրուսի տարածմանը հետևելու համար։ Լեհաստանում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիները պետք է ներբեռնեն կառավարական հավելված, որը պարտավորեցնում է նրանց սելֆիներ ուղարկել, որպեսզի հաստատեն, որ տանն են։ Թայվանը ներկայացրել է «էլեկտրոնային պատնեշ» համակարգը, որը ոստիկանությանը զգուշացնում է, որ կարանտինի մեջ գտնվող հիվանդները դուրս են գալիս իրենց տներից:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ