Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արման Աբովյանը՝ զանգերի ֆիքսման ու տեղորոշման նախագծի մասին

Արման Աբովյանը՝ զանգերի ֆիքսման ու տեղորոշման նախագծի մասին
31.03.2020 | 16:04

Ժողովուրդ ջան, ձեզ ի՞նչ եղավ, մանիպուլյացիայից եք խոսում, երեկ բոլորս համաձայն էինք, նույն բանն էինք խոսում, փաստորեն երեկ մանիպուլյացիա չէր, այսօր մանիպուլյացիա է, հա՞՝ ԱԺ-ում զանգերի ֆիքսման նախագծի քննարկմանը, հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Ինչո՞ւմն է մանիպուլյաիցան, նրանում, որ ասում ենք՝ օրենքը չի՞ աշխատի, է, հա, չի աշխատի, հաստատ չի աշխատի, թե նրանում, որ երեկ դուք դուրս գալուց արտահայտում էիք այն նույն մտքերը, որոնք հիմա մանիպուլյացիա եք համարում: Հիմա ո՞վ է անում մանիպուլյացիա, տպավորություն եք ստեղծում, թե դուք կյանքեր եք փրկում, ընդդիմութունն էլ դեմ է, հա՞»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ եթե կյանքեր են ուզում փրկել, թող այնպես անեն, որ 20 հոգուց ավել մարդիկ չհավաքվեն: «Դուրս եկեք, բարկերում նայեք, ոստիկան էլ չկա: Չէ, ոստիկան, ռեսուրսը չի հերիքում, ու դուք այս պայմաններում փորձում եք մեզ ու հանրությանը ապացուցել, թե ընդդիմությունը մանիպուլյացիա է անում, ասում եք՝ թուլացեք ու հաճույք ստացեք, բայց չէ, չենք թուլանալու, 100 տոկոս»,- ասաց նա: Աբովյանն ընդգծեց՝ մեխանիզմը չի աշխատելու: «Եղեք կոնստրուկտիվ, կարո՞ղ է մի բան կա, դուք գիտեք, մենք՝ չէ: Պարոն Ավինյանի հետ եք հանդիպել, ինչ-որ բա՞ն է ասել, շատ մտահոգված եք, եթե բան գիտեք, հելեք ասեք՝ սա վերջին միջոցն է: Պարոն նախարար (արդարադատության), սա վերջին միջո՞ցն է, վիճակը այդքան վա՞տ է, որ սա արդեն վերջին միջոցն է, բան գիտեք, եկեք ասեք: Իրականում ես չհասկացա այդ 180 աստիճան պտույտը»,- նշեց նա:

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ