Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՀԿ. Սա երկարաժամկետ պայքար է

ԱՀԿ. Սա երկարաժամկետ պայքար է
31.03.2020 | 16:08

Վաղ է հայտարարել, որ կորոնավիրուսի համավարակն Ասիայի տարածաշրջանում ավարտվել է՝ գտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արևմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տարածաշրջանային տնօրեն Տակեշի Կասային, գրում է Reuters-ը։ Նույնիսկ երբ վիրուսի տարածման զսպմանն ուղղված միջոցառումները շարունակվում են, տարածաշրջանում վարակի փոխանցման վտանգը չի վերանա, քանի դեռ համավարակը շարունակում է ընդլայնել իր աշխարհագրական դիրքերը, հայտնել է նա։

«Համաճարակը չի կարելի ավարտված համարվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Սա երկարաժամկետ պայքար է, և մենք չենք կարող թուլացնել մեր զգոնությունը»,- ասել է Կասային։ Նա զգուշացրել է, որ այն երկրները, որտեղ նկատվում է կորոնավիրուսի դեպքերի նվազում, չպետք է թուլացնեն իրենց զգոնությունը, հակառակ դեպքում «վիրուսը կարող է վերադառնալ»։ ԱՀԿ-ն չի ակնկալում, որ որևէ երկիր անվտանգ կլինի և զերծ կմնա կորոնավիրուսից, քանի որ այն, ի վերջո, կտարածվի ամենուր, հայտարարել է ԱՀԿ-ի տեխնիկական հարցերով խորհրդական Մեթյու Գրիֆիտը:
Վերջին տվյալներով՝ աշխարհում վարակվել է 785 797 մարդ, 37 816-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 165 607 մարդ։ Կորոնավիրուսը տարածվել է 170 երկրներում։

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ