Իտալիայում կորոնավիրուսից 63 բժիշկ է մահացել՝ տեղեկացնում է FNOMCeO բժիշկների ֆեդերացիային: Միայն մարտի 30-ին մահացել է 2 բժիշկ: Մարտի 30-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը 8538 է, նրանցից 595-ի մոտ կորոնավիրուսը հաստատվել է մարտի 29-30-ը: Կորոնավիրուսից մահվան դեպքերի թվով Իտալիան առաջին տեղում է աշխարհում` 11 591 դեպք, վարակման դեպքերի թիվը 101 739 է: