Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Իմ քայլի» պատգամավորներից ովքեր չքվեարկեցին հեռահաղորդակցության վերահսկողության նախագծին

«Իմ քայլի» պատգամավորներից ովքեր չքվեարկեցին հեռահաղորդակցության վերահսկողության նախագծին
31.03.2020 | 16:12

«Հրապարակը» գրել է. «Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ 57 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունեց կառավարության ներկայացրած աղմկահարույց նախագիծը, որով իշխանությունը մտադիր է տոտալ վերահսկողություն իրականացնել մարդկանց հաղորդակցության նկատմամբ։ Նախագիծը պարտավորեցնում է հաղորդակցության օպերատորներին՝ ցանկացած մեկի գտնվելու վայրի, տեղաշարժի, հեռախոսազրույցների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում իշխանություններին:


Այսինքն, ցանկացած պահի կարող են իմանալ, թե այս կամ այն անձը ում հետ է խոսել հեռախոսով: Նախագիծը բուռն քննարկվեց ԱԺ-ում, շատերը նշեցին, որ մարդու իրավունքների առումով խնդիրներ կան։ և չնայած շատերը դեմ էին, նախագիծն անցավ։ Այդուհանդերձ որոշ իշխանական պատգամավորների ձեռքն, այսպես ասած, չի գնացել կողմ քվեարկել: Ձեռնպահ է քվեարկել Քրիստինե Պողոսյանը, չեն քվեարկել Լուսինե Բադալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը, թեև ներկա էին նիստին»։

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ