Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իտալիայում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին բուժվել է

Իտալիայում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին բուժվել է
31.03.2020 | 16:20

Իտալիայում գտնվող՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին արդեն բուժվել է՝ մամուլի ասուլիսում ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը։
«Իտալիայում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին արդեն բուժվել է, նրա թեստի պատասխանները բացասական են եղել, ինչը դրական նորություն է։ Իտալիայում մեր դեսպանությունը մշտապես կապի մեջ է քաղաքացու հետ, այժմ քննարկվում է նրան հայրենիք վերադարձնելու հարցը»,- նշեց Ադոնցը։

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ