Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՄԱԿ-ի հանձնակատարը զգուշացնում է՝ կորոնավիրուսի համաճարակը Սիրիայում կարող է կործանարար լինել

ՄԱԿ-ի հանձնակատարը զգուշացնում է՝ կորոնավիրուսի համաճարակը Սիրիայում կարող է կործանարար լինել
31.03.2020 | 22:47

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով հանձնակատարն ահազանգում է՝ Սիրիայում արձանագրված կորոնավիրուսի 10 դեպքերն ու մեկ մահը կարող են սառցաբեկորի միայն վերին շերտը լինել:

«Մոտ 9 տարի ներքաղաքական պատերազմի մեջ գտնվող երկրում առողջապահական համակարգն արդեն իսկ փլուզման եզրին է, հիվանդանոցների ու պոլիկլինիկաների միայն կեսն է գործում», - զգուշացնում են մասնագետները: Ելույթ ունենալով Անվտանգության խորհրդում, ՄԱԿ-ի հանձնակատարը զգուշացրել է` «Նոր վարակը կարող է կործանարար լինել խոցելի իրավիճակում գտնվող համայնքների համար», կոչ անելով «համապարփակ ու անհապաղ հրադադար հաստատել և ուժերը կենտրոնացնել վիրուսի դեմ պայքարի վրա»: Ավելի վաղ աշխարհում հրադադարի կոչ էին տարածել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Հռոմի Պապը:

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ