Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուս է հաստատվել օրեր առաջ Պուտինի հետ շփված բժշկի մոտ

Կորոնավիրուս է հաստատվել օրեր առաջ Պուտինի հետ շփված բժշկի մոտ
31.03.2020 | 22:48

Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Մոսկվայի արվարձաններից մեկի` Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժշկի` Դենիս Պրոցենկոյի մոտ, որ մի քանի օր առաջ շփվել էր նախագահ Պուտինի հետ: Պրոցենկոն հայտարարել էր, որ իր գլխավորած հիմնարկում COVID-19-ով հիվանդ 200 մարդ կա: Թե երբ է բժիշկը վարակվել, հայտնի չէ: Նախագահ Պուտինը մարտի 24-ին, այցելել էր այդ հիվանդանոց, զրուցել գլխավոր բժշկի հետ: Պուտինի խոսնակը հայտարարել է, որ նախագահը պարբերաբար ստուգվում է, «նրա մոտ ամեն ինչ կարգին է»:

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ