Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՆ խոսնակ. Կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ

ԱՆ խոսնակ. Կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռ պարզված չէ
31.03.2020 | 22:49

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը, հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ նրանց փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն», - նշել է նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ: Նա հավելել է, որ վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ, և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից: Տվյալները լիովին հստակեցնելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը։


Երևան` 219
Արագածոտն` 10
Արարատ` 113
Արմավիր` 51
Լոռի` 4
Կոտայք` 88
Շիրակ` 6
Սյունիք` 8
Վայոց ձոր` 1
Տավուշ` 2:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ