ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում պարտադիր հերձում իրականացնելն արգելվում է՝ կանխելով հերձման հետևանքով վարակի հնարավոր տարածումը՝ ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնայնությունից: Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի: