Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ռուսաստանը բժշկական պարագաներով ինքնաթիռ է ուղարկել ԱՄՆ

Ռուսաստանը բժշկական պարագաներով ինքնաթիռ է ուղարկել ԱՄՆ
31.03.2020 | 22:59

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Ռուսաստանը բժշկական պարագաներով մեծ ինքնաթիռ» է ուղարկել ԱՄՆ: Սպիտակ տանը մամուլի ասուլիսում Թրամփն ասել է, որ նույնկերպ վարվել է նաև Չինաստանը:

«Ես մտածում եմ, որ ի վերջո մենք ավելի ուժեղ կդառնանք: Մենք շատ բաներ ենք սովորել: Պետք է ասել որ հիանալի հարաբերություններ ունենք շատ երկրների հետ: Չինաստանը մեզ ինչ-որ բան է ուղարկել, դա հրաշալի էր: Ռուսաստանը մեզ շատ-շատ մեծ ինքնաթիռ է ուղարկել, որը լցված է բժշկական պարագաներով, դա շատ հաճելի էր…»,- ասել է Թրամփը Երկուշաբթի Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կողմերն, ի թիվս այլ հարցերի, քննարկել էին աշխարհում կորոնավիրուսի տարածումը:

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ