Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Տիգրան Ավինյանը՝ պարգևավճարները սոցաջակցության ծրագրերին ուղղելու մասին

Տիգրան Ավինյանը՝ պարգևավճարները սոցաջակցության ծրագրերին ուղղելու մասին
31.03.2020 | 23:03

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի պնդմամբ՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կառավարության անդամները պետք է պատրաստ լինեն զրկանքների՝ բնականոն կյանքի վերադարձի ճանապարհին ավելի խոր ճգնաժամեր չունենալու համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով ընդդիմության առաջարկի մասին՝ պաշտոնյաների պարգեւավճարները սոցիալական աջակցության ծրագրերին ուղղելու՝ նա ասաց.


«Կառավարությունում քննարկվում են սոցիալական ծրագրերի բովանդակությունն ու թիրախայնությունը: Միջոցները, որոնցից պետք է այդ սոցիալական ծրագրերն իրականացվեն, կարծում եմ՝ շատ ավելի մեծ գումարների մասին է խոսքը: Այո, մենք բոլորս այս փուլում պետք է պատրաստ լինենք զրկանքների, որովհետև իրապես ճգնաժամային իրավիճակում ենք, և պետք է կարողանանք արդյունավետ լուծումներ գտնել՝ մեր բնականոն կյանքի վերադարձի ճանապարհին չունենալու էլ ավելի խորը ճգնաժամեր»:

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ