Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տիգրան Ավինյան. Նավթի և գազի գների տատանումները հայկական կողմին տալիս են գազի գների վերանայման համար բոլոր հիմքերը

Տիգրան Ավինյան. Նավթի և գազի գների տատանումները հայկական կողմին տալիս են գազի գների վերանայման համար բոլոր հիմքերը
31.03.2020 | 23:03

Նավթի և գազի գների տատանումներն այս փուլում հայկական կողմին տալիս են գազի գների վերանայման բոլոր հիմքերը՝ կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Հայկական կողմը դիմել է Ռուսաստանին՝ գազնի գնի նվազեցման հարցը քննարկելու համար։ «Այո, մեր կողմից նախաձեռնվել է նման բանակցություններ սկսելու ցանկություն և մեր ռուս գործընկերներին մենք տեղեկացրել ենք դրա մասին։ Թե ինչ փուլով ու ինչ ընթացակարգով կընթանան այդ բանակցությունները, կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել։ Բայց այնուամենայիվ շուկայում նավթի և գազի գների տատանումները այս փուլում արդեն իսկ մեզ նախնական տալիս են վերանայման համար բոլոր հիմքերը։ Եվ կարծում եմ՝ մեր ռուս գործընկերների հետ այդ քննարկումները մենք շատ շուտով կունենանք»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ