Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մինսկի խմբի համանախագահներն ի գիտություն են ընդունել ԼՂ-ում կայացած «ընդհանուր ընտրությունները»

Մինսկի խմբի համանախագահներն ի գիտություն են ընդունել ԼՂ-ում կայացած «ընդհանուր ընտրությունները»
01.04.2020 | 14:48

Ղարաբաղում ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Մինսկի խմբի համանախագահները՝ նշելով, որ «ի գիտություն են ընդունել այսպես կոչված «ընդհանուր ընտրությունները», որոնց առաջին փուլը տեղի ունեցավ մարտի 31-ին»։
Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) նշում են, որ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման կոնտեքստում ընդունում են Ղարաբաղի բնակչության դերը իր ապագան որոշելու հարցում համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարությունում տեղ գտած սկզբունքներին և տարրերին համապատասխան։ «Սակայն համանախագահները ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որպես անկախ և ինքնիշխան պետություն ոչ համախագահ երկրների, ոչ էլ որևէ այլ պետության կողմից։ Հետևաբար համախագահները չեն ընդունում այդ «ընտրությունների» արդյունքները որպես Ղարաբաղի օրինական կարգավիճակի վրա ազդող գործոն, և ընդգծում են, որ արդյունքները չեն կարող որևէ կերպ կանխորոշել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորման համար ընթացող բանակցությունների ելքը», - ասված է հայտարարությունում։

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ