Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ: Զրուցակիցները քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ առաջացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ միաժամանակ ընդգծելով համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության և գործողությունների համակարգման կարևորությունը: Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով Հայաստանին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: Զրուցակցի խնդրանքով՝ նախարար Մնացականյանը ներկայացրել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական միջադեպի արդյունքում առաջացած իրավիճակը: