Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Լուկաշենկո.Հեղձուկ բնակարաններում մարդկանց փակելը վիրուսի դեմ պայքարին չի օգնի

Լուկաշենկո.Հեղձուկ բնակարաններում մարդկանց փակելը վիրուսի դեմ պայքարին չի օգնի
01.04.2020 | 14:49

Բելառուսի նախագահը քննադատել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար տանը մնալու` աշխարհով մեկ կիրառվող պրակտիկան. «Հեղձուկ բնակարաններում մարդկանց փակելը վիրուսի դեմ պայքարին չի օգնի, - պնդել է Ալեքսանդր Լուկաշենկոն: -Շնչառական հիվանդությունների դեպքում, հակառակը, անհրաժեշտ է դուրս գալ և մաքուր օդ շնչել: Անհրաժեշտ է վարակի դեմ թիրախային պայքար, ոչ թե զանգվածաբար բոլորին մեկուսացնել»:

Բժշկական ոլորտում մասնագիտական ու կրթական փորձառություն չունեցող նախագահն ավելի վաղ պնդել էր, թե նոր կորոնավիրուսը հնարավոր է հաղթահարել տրակտոր քշելով, ինչպես նաև օղու և չոր սաունայի օգնությամբ: Բելառուսը Եվրոպայի փոքրաթիվ երկրներից է, որտեղ մինչև օրս սահմանափակումներ չեն մտցվել, սահմանները չեն փակվել: Տևական ժամանակ Լուկաշենկոն պնդում էր, թե վիրուսը Բելառուսին չի սպառնում: Երկրում վարակի 150 դեպք կա, մեկ մարդ մահացել է:

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ

fo@irates.am