Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ
01.04.2020 | 15:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ասորական համայնքի ներկայացուցիչներին՝ ասորական Նոր տարվա առթիվ. «Հայաստանի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ասորի մեր քույրերին և եղբայրներին մաղթում եմ խաղաղություն և բարօրություն, ինչպես նաև հաստատակամություն և հետևողականություն՝ ասորի ժողովրդի ազգային ինքնության և հազարամյակների մշակութային ժառանգության պահպանման հարցում: Համաճարակի այս օրերին ձեզ բոլորիդ մաղթում եմ նաև քաջառողջություն և համբերություն՝ մարդկությանը պատուհասած այս դժվարությունները հաղթահարելու համար: Թող նոր տարին բերի հաջողություն, ձեռքբերումներ և առաջընթաց»:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ