Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արցախի ժողովուրդը ոչ պատերազմից ու թշնամուց է վախենում, ոչ աշխարհը ահուսարսափի մեջ պահող վիրուսից

Արցախի ժողովուրդը ոչ պատերազմից ու թշնամուց է վախենում, ոչ աշխարհը ահուսարսափի մեջ պահող վիրուսից
01.04.2020 | 15:00

«Հրապարակը» գրում է. «Երեկ Արցախը նախագահ և խորհրդարան էր ընտրում։ Չնայած օրվա ընթացքում Եվրամիությունը հայտարարություն արեց, որ ընտրություններն իրավաչափ չի համարում, սակայն նման հայտարարություններ, որպես կանոն, հնչեցվել են Արցախի բոլոր ընտրությունների ժամանակ։ Իսկ Արցախը կազմակերպված և շատ ակտիվ մասնակցեց քվեարկությանը։ Պարզվեց, որ այս ժողովուրդը ոչ պատերազմից ու թշնամուց է վախենում, ոչ աշխարհը ահուսարսափի մեջ պահող վիրուսից։ Որոշ անհարթություններ, իհարկե, կային․ կուտակումներ, քվեաթերթիկը լուսանկարելու փորձեր, մի քանի հոգով քվեախցիկ մտնել։ Երեկ ուշ երեկոյան դեռ արդյունքները հայտնի չէին, սակայն ըստ որոշ լուրերի, նախագահի թեկնածուների ձայները կբաշխվեն այսպես՝ Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Վիտալի Բալասանյան։ Երկրորդ փուլը կախված է ձայների քանակից»:

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ