Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պոլսի հայոց պատրիարքը միացել է Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին

Պոլսի հայոց պատրիարքը միացել է Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին
01.04.2020 | 15:11

Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով դրամահավաքին։ Պատրիարք Մաշալյանը և մի շարք հայ հոգևորականներ, միանալով այդ արշավին, 100․000 թուրքական լիրա (752.000 դրամ) են նվիրաբերել։ Նրանք իրենց աշխատավարձերը փոխանցել են դրամահավաքի հաշվեհամարին։


Էրդողանը նշել էր, որ դրամահավաքի առաջին նվիրատուն կլինի անձամբ ինքը և իր 7 ամսվա աշխատավարձը փոխանցել էր հաշվեհամարին: Նա կոչ էր արել կառավարության բոլոր անդամներին, իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նահանգային կառույցներին, մեջլիսի պատգամավորներին, քաղաքապետարաններին, խոշոր գործարարներին ու բարերարներին, մասնակցել դրամահավաքին:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ