Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՖԻՖԱ-ն աշխատում է «ֆուտբոլի մարշալի պլանի» վրա

ՖԻՖԱ-ն աշխատում է «ֆուտբոլի մարշալի պլանի» վրա
01.04.2020 | 22:23

ՖԻՖԱ-ն աշխատում է ֆուտբոլում կորոնավիրուսի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրները լուծելու «ֆուտբոլի մարշալի պլանի» մանրամասների վրա: Ենթադրվում է, որ խոսքը ՖԻՖԱ-ի ռեզերվային ֆոնդերից 2 միլիարդ 700 միլիոն դոլար ֆուտբոլի ազգային կառույցներին, ակումբներին, հատկացումներ կատարելու հնարավորության մասին է: Ֆուտբոլը եկամուտներ չի ստանում, հանդիպումներ չեն անցկացվում, մարզադաշտերը դատարկ են, բազմաթիվ խնդիրները, այդ թվում՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների, մարզիչների աշխատավարձը վճարելու հարցերն ուսումնասիրելու համար ՖԻՖԱ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել: ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն, 2016-ին նախընտրական պայքարում հայտարարել էր՝ ՖԻՖԱ-ի փողերը պատկանում են ոչ թե նախագահին, այլ դա ձեր փողերն են:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ