Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արձանագրվել է կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացու մահ

Արձանագրվել է կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացու մահ
01.04.2020 | 22:25

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացու մահ՝ հայտնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:


«89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը», - նշել է Նիկողոսյանը։

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ