Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսը ոչնչացրեց Թրամփի հակառակորդների ծրագրերը

Կորոնավիրուսը ոչնչացրեց Թրամփի հակառակորդների ծրագրերը
01.04.2020 | 22:28

Կորոնավիրուսային համավարակը ոչնչացրեց ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդների ծրագրերը, ըստ որոնց՝ Թրամփը պարտություն էր կրելու գալիք ընտրություններում՝ գրում է Politico-ն: ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը գործնականում կորցրել է վերահսկողությունը իրավիճակի վրա. վարակի արագ տարածման համատեքստում Թրամփի վերընտրումը կախված կլինի բացառապես ճգնաժամին նրա արձագանքի արդյունավետությունից: Այս պահին՝ ընտրություններից 7 ամիս առաջ, ներկայիս պետության ղեկավարի գործողությունների հավանության վարկանիշը միայն աճում է: Հավանաբար, հետագայում, կարծում է Politico-ն, Թրամփին աջակցության ցուցանիշը, այնուամենայնիվ, որոշ չափով կնվազի այն վնասի պատճառով, որ արդեն հասցրել է հասցնել համաճարակը ամերիկյան տնտեսությանը, բայց դա տեղի կունենա առնվազն մի քանի ամիս անց, մինչդեռ դեմոկրատներն արդեն զգում են կորոնավիրուսի բացասական ազդեցությունը:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ