Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իտալիայի կառավարությունը կարանտինի ժամկետը երկարաձգում է մինչև ապրիլի 13-ը

Իտալիայի կառավարությունը կարանտինի ժամկետը երկարաձգում է մինչև ապրիլի 13-ը
01.04.2020 | 22:31

Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների ժամկետը երկարաձգել է մինչև ապրիլի 13-ը՝ հայտարարել է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան:

«Եթե մենք սխալվենք ժամկետներում և շտապենք որոշ քայլեր իրականացնել, ռիսկի կենթարկենք այս ընթացքում մեր ներդրած ջանքերը: Սա միակ գործուն մեթոդն է մեր տնտեսության շարժիչը գործարկելու, սոցիալական շփումների, ազատությունների վերականգնման համար»,- ասել է նա Իտալիայի խորհրդարանում:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհը երկար է լինելու, քանի դեռ չկա պատվաստանյութը: Կանխարգելող միջոցառումներն անհրաժեշտ կլինեն նաև անցումային փուլում, որպեսզի վարակի նոր օջախներ չառաջանան:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ