Կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում ավելացել է 92-ով՝ այսօր ժամը 11-ի դրությամբ հասնելով 663-ի՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջը: Հիվանդությունից բուժվածների թիվը 33 է: Բացասական են եղել 2 940 թեստերի արդյունքները:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը Ֆեյսբուքում գրում է, որ հաստատված նոր դեպքերի գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, «կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ»: «Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ», - փոխանցում է Ալինա Նիկողոսյանը: