Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսից բուժվել է 200 000 մարդ

Կորոնավիրուսից բուժվել է 200 000 մարդ
02.04.2020 | 14:39

Աշխարհում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է մեկ միլիոնին, 47000 մարդ արդեն դարձել է համաճարակի զոհ, բուժվածների թիվը մոտենում է 200 000-ին: Իտալիայում մահացությունը չի նվազում` վերջին օրը մահացել է 727 մարդ, զոհերի ընդհանուր թիվը՝ 13 000: Մեծ Բրիտանիայում գրանցվել է մահացության ռեկորդային աճ՝ վերջին մեկ օրում 563 մարդ է մահացել: 1945 թվականից ի վեր առաջին անգամ Ուիմբլդոնի թենիսի մրցաշարը չեղարկվել է:


ԱՄՆ-ում երեք օրում մահացությունը կրկնապատկվել է, ամենավատ իրավիճակը Նյու Յորքում է: Նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է կորոնավիրուսի շատ դեպքեր ունեցող շրջաններ ներքին թռիչքներն արգելելու մասին, սակայն անհանգստացած է նաև ավիաընկերությունների ճակատագրով: ԱՄՆ հետախուզությունը պնդում է, որ Չինաստանը թաքցրել է համաճարակի իրական ծավալը և մասնագետներն ամբողջ աշխարհում չեն կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը:
Անցած օրը Ֆրանսիայի հիվանդանոցներում գրանցվել է ևս 509 մահվան դեպք Covid-19-ից: Սա երկրում մահացության ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի սկսվելուց հետո: Մարտի 1-ից Ֆրանսիայում 4 000 մարդ դարձել է կորոնավիրուսի զոհ, վարակի 57 000 դեպք է հայտնաբերվել: Անցած օրը 5 000 նոր դեպք է արձանագրվել:


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել կարանտինի խախտման պատժամիջոցները խստացնելու մասին: Մարդկանց զանգվածային հիվանդացման կամ նման սպառնալիք ստեղծելու դեպքում օրինախախտները կարող են տուգանվել 500-700 000 ռուբլու չափով կամ ազատազրկվել մինչև 2 տարի ժամկետով: Եթե առնվազն մեկ մարդ մահանա, տուգանքը կավելանա մինչև 2 միլիոն ռուբլի, իսկ ազատազրկման ժամկետը կլինի 3-5 տարի: Մինչև 7 տարի ազատազրկում է սպառնում նրանց, ում մեղքով 2 կամ ավելի մարդ կմահանա:
Ռուսաստանում միայն երեկ հայտնաբերվել է 440 նոր դեպք, ընդհանուր թիվը 2 800 է: Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով վարակված ևս 3 հիվանդ:
Պուտինն անցել է հեռավար աշխատանքի: Կառավարության հետ տեսախորհրդակցության ընթացքում նա խոստովանել է, որ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարդանում է:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ