Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Աբխազիայից և Հարավային Օսիայից 37 մարդ է եկել՝ բուժօգնություն ստանալու նպատակով, սակայն մանրամասներ նախընտրել է չհրապարակել: «Այսօրվա դրությամբ 37 մարդ է անցել օկուպացված տարածքներից, - «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է վարչապետը: - Պետք է զգուշորեն մոտենանք այդ հարցին, և, իհարկե, մեր դիրքորոշումը շատ հստակ է ՝ նշանակություն չունի, թե Ինգուրի գետի որ կողմում է գտնվում վարակվածը: Նրանք բոլորը մեր քաղաքացիներն են, և մենք պետք է հոգ տանենք նրանց»: Գախարիան հայտնել է, որ կառավարությունը որոշել է սահմանամերձ շրջանում շտապ գործարկել հիվանդանոց: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 130-ի, վարչապետի խոսքով՝ երկիրը մտնում է կորոնավիրուսի «արագ տարածման» փուլ, քանի որ արդեն կան վարակի տարածման չվերահսկվող դեպքեր: